«Նապոլին», Իտալիայի առաջնության 11-րդ տուրում հյուրընկալվելիս հաղթելով «Ռոմային» (1-0), կրկնել է 36 տարվա վաղեմության ակումբային ռեկորդը, հաղորդում է Opta-ն:
Լուչիանո Սպալետիի գլխավորած թիմը բոլոր մրցաշարերում անցկացրած 11 անընդմեջ խաղերում հաղթել է՝ կրկնելով 1986 թվականին սահմանած ռեկորդը: Այդ ժամանակ «Նապոլիի» կազմում խաղում էր լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան:
Հիշեցնենք, որ «Նապոլին» Իտալիայի ընթացիկ առաջնությունում 29 միավորով առաջատարն է, իսկ Չեմպիոնների լիգայի A խմբում չորս հանդիպումներից հետո 100-տոկոսանոց արդյունքով (12 միավոր) ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիր: