Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրում 2 խաղերով մեկնարկեց խաղային 2-րդ օրը:
Իտալական «Նապոլին» A խմբում ընդունեց Ամստերդամի «Այաքսին» և հաղթեց 4-2 հաշվով: Լուչիանո Սպալետիի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ դարձան մեքսիկացի Իրվինգ Լոսանոն, իտալացի Ջակոմո Ռասպադորին, վրացի Խվիչա Կվարացխելյան և նիգերիացի Վիկտոր Օսիմհենը:
«Նապոլին» անցկացրած 4 խաղերից հետո 100-տոկոսանոց արդյունքով (12 միավոր) ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր: «Այաքսը» 3 միավորով 3-րդն է: Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը», որը ժամը 23:00-ից կմրցի շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» հետ, 6 միավորով 2-րդն է: Շոտլանդական թիմը միավոր չունի:
B խմբում «Աթլետիկոն» Մադրիդում ընդունեց Բելգիայի չեմպիոն «Բրյուգեին» և խաղն ավարտեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0: 82-րդ րոպեին «Բրյուգեի» կազմում խաղադաշտից հեռացվել է գանացի հարձակվող Կամալ Սովան:
Խմբի մյուս խաղում ժամը 23:00-ից կմրցեն Լևերկուզենի «Բայերն» ու պորտուգալական «Պորտուն»:
«Բրյուգեն» 4 խաղերից հետո դեռևս անպարտելի է և 10 միավորով առաջատարն է, «Աթլետիկոն» 4 միավորով 2-րդն է, «Բայերն» ու «Պորտուն» 3-ական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 4-րդ տուր
A խումբ
«Նապոլի» (Իտալիա) - «Այաքս» (Նիդեռլանդներ)՝ 4-2 (տեսանյութ)
Իրվինգ Լոսանո, 4, Ջակոմո Ռասպադորի, 16, Խվիչա Կվարացխելյա, 62, Վիկտոր Օսիմհեն, 89 - Դևի Կլասեն, 49, Սթիվեն Բերգվեյն, 83
B խումբ
«Աթլետիկո» (Իսպանիա) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 0-0 (տեսանյութ)
Հեռացում՝ Կամալ Սովա, 82 («Բրյուգե»)