Logo

Նավասն իտալական գրանդ տեղափոխվելու համար կխզի ՊՍԺ-ի հետ պայմանագիրը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:57 / 25.08.2022• ՍՊՈՐՏ
Կեյլոր Նավաս

Ֆրանսիական ՊՍԺ-ի կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը հեռանում է թիմից: Ինսայդեր Ադրիեն Գրենյեն տեղեկացնում է, որ 35-ամյա դարպասապահը կխզի Ֆրանսիայի չեմպիոնի հետ պայմանագիրը:

Նավասն արդեն 2 տարվա պայմանագիր է համաձայնեցրել իտալական «Նապոլիի» հետ:

Կոստառիկացին հեռանում է փարիզյան ակումբից, քանի որ չի ցանկանում լինել պահեստային դարպասապահ:

Ավելի վաղ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն հայտարարել էր, որ թիմի հիմնական դարպասապահը կշարունակի մնալ իտալացի Ջանլուիջի Դոնարուման:

Հիշեցնենք, որ Կեյլոր Նավասը 2019 թվականին է 15 միլիոն եվրոյով Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել ՊՍԺ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ