Անգլիական «Չելսիի» իսպանացի դարպասապահ Կեպա Արիսաբալագան մոտ է իտալական «Նապոլի» տեղափոխվելուն, հայտնում է Corrierre dello Sport-ը:
Իտալական ակումբը ցանկանում է 1 մրցաշրջանով վարձակակել Արիսաբալագային: Իսպանացու ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին:
Կեպա Արիսաբալագան 2018 թվականի ամռանն է Բիլբաոյի «Ատլետիկից» 80 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Չելսիի», որի հետ նրա պայմանագիրը գործում է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:


