Logo

Նաոմի Օսական ու մարզիչը դադարեցրել են համագործակցությունը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:39 / 21.07.2022• Թենիս
Վիմ Ֆիսեթ- Նաոմի Օսակա

Բելգիացի մարզիչ Վիմ Ֆիսեթը հայտարարել է ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսակայի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։

«Ինձ համար պատիվ էր 2019 թվականից Նաոմիին մարզելը և տեսնել, թե ինչպես է նա դառնում չեմպիոն: Նա մի ամբողջ նոր սերնդի ոգեշնչել է սիրել խաղը:

Շնորհակալություն, Նաոմի: Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք»,- սոցցանցերում գրել է Ֆիսեթը:

Ճապոնուհին Ֆիսեթի օրոք 2 անգամ հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում (2019, 2021), 1 անգամ՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունում (2020): Մինչև Ֆիսեթի հետ աշխատելը Նաոմին 2018 թվականին առաջին անգամ հաղթել էր ԱՄՆ-ի բաց առաջնությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ