Պորտուգալայի հավաքականի նախկին հարձակվող Լուիշ Նանին ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է Թուրքիայի Սուպերլիգան ներկայացնող «Ադանա Դեմիրսպոր», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
36-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Կողմերը կարող են պայմանագրի ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը պորտուգալացին անցկացրել էր ավստրալական «Մելբուրնի» կազմում: Նանին նախկինում խաղացել է նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», իտալական «Լացիոյում», իսպանական «Վալենսիայում» և Լիսաբոնի «Սպորտինգում»: