35-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Նանին պայմանագիր է կնքել «Վենեցիայի» հետ՝ հաղորդում է իտալական ակումբի թվիթերյան էջը։
Նա ազատ գործակալի կարգավիճակում էր այն բանից հետո, երբ լրացավ «Օռլանդոյի» հետ պայմանագրի ժամկետը։ Նանին ավելի վաղ Իտալիայում հանդես է եկել «Լացիոյի» կազմում։
«Օռլանդոյի» կազմում անցկացրած 88 խաղում Նանին դարձել է 31 գոլի ու 25 գոլային փոխանցման հեղինակ։
«Վենեցիան» իր ակտիվում ունեցած 17 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը։