Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Նանին դարձել է ակումբի սեփականատեր։
37-ամյա Նանին մի խումբ ներդրողների հետ ձեռք է բերել պորտուգալական «Սինտրենսե» ակումբի բաժնետոմսերի 95 տոկոսը։ 112 տարի առաջ հիմնադրված «Սինտրենսեն» հանդես է գալիս Պորտուգալիայի չորրորդ լիգայում։
Հավակնոտ նոր սեփականատերերը ծրագրում են մեծ ներդրումներ կատարել՝ ակումբը Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոն հասցնելու համար:


