Logo

Նանին ավարտել է կարիերան

11:27 / 09.12.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հավաքականի նախկին վինգեր Նանին ավարտել է կարիերան։ Այդ մասին 38-ամյա ֆուտբոլիստը հայտնել է սոցցանցերում։

«Եկել է հրաժեշտի պահը. որոշել եմ ավարտել կարիերաս։ Սա հիասքանչ ճանապարհ էր, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք օգնել և աջակցել են ինձ կարիերայիս բարդ պահերին։ Կարիերաս տևեց ավելի քան 20 տարի և ինձ պարգևեց բազում անմոռանալի պահեր։

Ժամանակն է ամեն ինչ սկսել նոր էջից և կենտրոնանալ նոր նպատակների ու երազանքների վրա։ Շնորհակալ եմ բոլորին»,- գրել է պորտուգալացին։

Նանին կարիերայի ընթացքում, բացի «Մանչեսթեր Յունայթեդից», հանդես է եկել նաև Լիսաբոնի «Սպորտինգում», իսպանական «Վալենսիայում», իտալական «Լացիոյում» ու «Վենեցիայում», ամերիկյան «Օռլանդո Սիթիում», պորտուգալական «Էշտրելայում» և ավստրալական «Մելբուռն Վիքթորիում», թուրքական «Ֆեներբահչեում» ու «Ադանա Դեմիրսպորում»։ Նա ակումբային մակարդակում 616 խաղում խփել է 128 գոլ, կատարել 145 ասիստ, նվաճել 16 տիտղոս, այդ թվում` «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մեկ անգամ հաղթել Չեմպիոնների լիգան, դարձել Անգլիայի քառակի չեմպիոն։

Եզրային հարձակվողը 2006-2017 թթ. հրավիրվել է Պորտուգալիայի հավաքական, մասնակցել 112 հանդիպման, աչքի ընկել 24 անգամ, գրանցել նույնքան ասիստ, 2016 թ. դարձել Եվրոպայի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա