Logo

Աղբյուր․ «Ուրարտուի» ֆուտբոլիստը մոտ է «Ստյաուա» տեղափոխվելուն

15:45 / 15.12.2023Ֆուտբոլ
null

Երևանի «Ուրարտուի» գանացի եզրային պաշտպան Նանա Անտվին մոտ է «Ստյաուա» տեղափոխվելուն, հայտնում է մարզական մեկնաբան Հայկ Հովհաննիսյանը:

Ռումինական ակումբը գումար է առաջարկել 23-ամյա ֆուտբոլիստի համար և ակումբները մոտ են համաձայնության գալուն:

Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 23 խաղում Անտվին դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Ռումինիայի առաջնության 19 տուրից հետո «Ստյաուան» 38 միավորով առաջատարն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ