Logo

Տիկնիզյանի գործակալը հաստատել է, որ ֆուտբոլիստը «Ռեալ Սոսյեդադի» տրանսֆերային թիրախում է

18:36 / 13.06.2023Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հաստատել է, որ իսպանական «Ռեալ Սոսյեդադը» հետաքրքրված է հայ ֆուտբոլիստի ծառայություններով:

«Մինչև այժմ մեզ մոտ ոչ ոք չի եկել։ Հայտնի է, որ Նաիրը նրանց տրանսֆերային կարճ ցուցակում է»,- Կլյուևի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Լա լիգայի ակումբը պատրաստ է երկու միլիոն եվրո առաջարկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տեղափոխության համար, սակայն «Լոկոմոտիվը» պատրաստ չէ այդ գումարի դիմաց բաց թողնել 24-ամյա պաշտպանին։

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Տիկնիզյանը ռուսական ակումբի կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 5 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա