Logo

Նաիր Տիկնիզյանը ստացել է լավագույն ֆուտբոլիստի մրցանակները

10:22 / 18.09.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ստացել է Մոսկվայի «Լոկոմոտիվի»՝ նախորդ ամիսների լավագույն ֆուտբոլիստի մրցանակները, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

24-ամյա ֆուտբոլիստին մրցանակները հանձնել են «Օրենբուրգի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի տնային հանդիպումից (0-2) առաջ։ Այդ խաղում Տիկնիզյանը փոխարինման է դուրս եկել 63-րդ րոպեին։

Հիշեցնենք, որ Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել 3 անգամ անընդմեջ՝ մայիսին, հունիսին ու օգոստոսին։ Նոր մրցաշրջանի մեկնարկում նա մոսկովյան ակումբի կազմում մասնակցել է 11 պաշտոնական խաղի, դարձել 4 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 2,5 միլիոն եվրո է գնահատում հայ պաշտպանի տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ