«Լոկոմոտիվի» ու Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է գարնանային հատվածում մոսկովյան ակումբում ելույթները շարունակելու մասին:
«Նույնիսկ 100 տոկոսով չեմ կարող ասել՝ ինչ կլինի վաղը, բայց ինձ հարցնում են գլոբալ թեմաների մասին: Պետք է պատրաստ լինենք ամեն ինչի: Տեսնենք ճակատագիրն ինչ է պատրաստել»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport24-ը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված են իտալական ակումբներ: