Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» ձախ պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերը», հայտնում է «Матч ТВ»-ն։
Գերմանական ակումբը դեռևս պաշտոնական բանակցություններ չի սկսել «Լոկոմոտիվի» հետ, սակայն դիտարկում է տրանսֆերային պատուհանի վերջին օրը 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը:
Ավելի վաղ տարբեր աղբյուրներ նշում էին, որ Տիկնիզյանին իրենց կազմում ցանկանում են տեսնել գերմանական «Վերդերը» և «Վոլֆսբուրգը», իտալական «Էմպոլին» ու «Բոլոնիան»:
Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանի մեկնարկում Նաիր Տիկնիզյանը մոսկովյան ակումբի կազմում մասնակցել է 8 պաշտոնական խաղի ու դարձել 4 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 2,5 միլիոն եվրո: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը 21-րդ դարում առաջին պաշտպանն է, որը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորս խաղում անընդմեջ գոլ է խփել: