Հայաստանի ազգային հավաքականի ու Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հաղթական գոլ է խփել «Զենիթի» դեմ Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի արտագնա խաղում:
24-ամյա ֆուտբոլիստը դարպասի գրավմամբ աչքի է ընկել հանդիպման հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին: «Լոկոմոտիվը» հաղթել է 2-1 հաշվով:
Տիկնիզյանը դեղին քարտ է ստացել գոլից հետո մարզաշապիկը հանելու համար, իսկ ավելացված ժամանակի 7-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով հեռացվել է խաղադաշտից:
Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հայ պաշտպանն 9 խաղում խփել է 4 գոլ: