Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» Նաիր Թիկնիզյանի գոլի ու գոլային փոխանցման օգնությամբ 3-0 հաշվով տնային հաղթանակ տարավ Կազանի «Ռուբինի» նկատմամբ։
Հայաստանի հավաքականի պաշտպանը 9-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը, իսկ 26-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Անտոն Միրանչուկին։
24-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում խաղաց 82 րոպե։ Ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը մոսկովյան ակումբի կազմում անցկացրել է 18 հանդիպում, դարձել 6 գոլի ու 4 ասիստի հեղինակ։
«Ռուբինի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Իգոչուկվու Իվուն հայտավորված չէր խաղին։