Logo

Նաիր Տիկնիզյանը՝ գերմանական ակումբի տրանսֆերային թիրախում

14:54 / 13.07.2023Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող «Վոլֆսբուրգը» հետաքրքրված է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով: Այդ մասին հայտնել է լրագրող Իվան Կարպովը:

Գերմանական ակումբի ներկայացուցիչները 24-ամյա ֆուտբոլիստի խաղին հետևել են Ուելսի (4-2) և Լատվիայի (2-1) հավաքականների դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի երրորդ և չորրորդ տուրերի հանդիպումներում: Տիկնիզյանն ուելսցիների դեմ Կարդիֆում կայացած խաղում կատարել էր գոլային փոխանցում, իսկ Լատվիայի թիմի դեմ Երևանում կայացած մրցավեճում դարձել էր գոլի հեղինակ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաշտպանի ծառայություններով հետաքրքված են նաև իսպանական «Ռեալ Սոսյեդադը», իտալական «Էմպոլին» և «Բոլոնիան»:

Ավարտված մրցաշրջանում Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել էր 37 հանդիպման, դարձել 5 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 2,5 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ