
տուր
01 Հունվար 1970 - 12:36
- 
Մոսկվայի ԲԿՄԱ-ն ընթացիկ մրցաշրջանի մնացած հանդիպումների համար իր կազմում է հայտավորել պաշտպան Նաիր Տիկնիզյանին: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Հայազգի ֆուտբոլիստը հունվարից մինչև մայիսի վերջ վարձավճարով հանդես է եկել Կուրսկի «Ավանգարդում»՝ փաստացի մասնակցելով ընդամենը 2 հանդիպման: Նա հայտավորվել է իր նախկին՝ 71 համարի մարզաշապիկով:
21-ամյա Տիկնիզյանը ԲԿՄԱ-ի սան է, որի գլխավոր թիմում իր նորամուտը նշել է 2017 թվականի սեպտեմբերին:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգան կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատվել էր մարտին և վերսկսվել է այսօր՝ հունիսի 19-ին: ԲԿՄԱ-ն, անցկացրած 22 մրցավեճից հետո վաստակելով 36 միավոր, զբաղեցնում է աղյուսակի 5-րդ հորիզոնականը: Առաջատարը 50 միավոր ունեցող «Զենիթն» է:
Արթուր Միրանյանը մոտ է ուկրաինական առաջատար ակումբ տեղափոխությանը

