Logo

Նաիր Տիկնիզյանը ամուսնության առաջարկություն է արել հաղորդավարուհուն

23:00 / 28.09.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը ամուսնության առաջարկություն է արել Матч ТВ-ի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինային:

«Ես ասացի այո», - իր ինստագրամյան էջում գրել է հաղորդավարուհին՝ հրապարակելով լուսանկար, որում Տիկնիզյանից ստացած մատանին է: 

Տիկնիզյանի և Ռոմաշկինայի սիրավեպի մասին խոսակցությունները սկսեցին այն բանից հետո, երբ հաղորդավարուհին սոցցանցերի իր էջերում հրապարակեց ֆուտբոլիստի հետ իր լուսանկարը: 

24-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 13 խաղի, խփել 5 գոլ ու կատարել 2 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ