Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում խփած առաջին գոլից հետո ունեցած հույզերը:
«Մթնոլորտը հիանալի էր, ինչպես բոլոր տնային խաղերում, որոնցում ես խաղացել եմ Հայաստանի ազգային հավաքականում։ Ինչ վերաբերում է էմոցիաներին, առաջին երկու օրը լիովին չէի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել: Միայն երրորդ օրը հասկացա, որ առաջին գոլն եմ խփել Հայաստանի հավաքականում:
Միայն դրական հույզեր ունեի դրանից։ Բայց հիմա արդեն պետք չէ շատ ուշադրություն կենտրոնացնել դրա վրա, քանի որ այժմ «Լոկոմոտիվում» եմ։ Ինձ համար կարևորը թիմում գրանցած արդյունքներն են»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Տիկնիզյանը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի չորրորդ տուրում գրավել էր Լատվիայի թիմի դարպասը, Հայաստանի հավաքականը տնային խաղում հաղթել էր 2-1 հաշվով:

