Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է «Զենիթի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղի (2-1) վերջնամասում ստացած կարմիր քարտի համար:
«Ընդհանրապես չեմ զղջացել այդ հեռացման համար: Հնարավոր է, որ դա բացասական երևույթ էր, սակայն ես հիանալի գիտակցում էի, որ հանդիպման վերջնամասն է, իսկ իրավիճակի հանդեպ չկարողացա անտարբեր անցնել: Միգուցե տարիքի հետ այս հարցում ավելի իմաստուն դառնամ»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «РИА Новости Спорт»-ը:
Հիշեցնենք, որ այդ խաղում հայ ֆուտբոլիստը դարձել էր հաղթական գոլի հեղինակ, իսկ րոպեներ անց մրցակցի հետ բախվելու պատճառով հեռացվել էր խաղադաշտից: