Logo

Նաիր Թիկնիզյանը նշել է իր ամենասիրելի առաջնությունը

14:35 / 18.12.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը պատմել է, որ այս պահին առաջարկներ չունի այլ ակումբներից։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են իսպանական «Ռեալ Սոսյեդադը», իտալական «Լացիոն» ու «Բոլոնիան»։

«Կոնկրետ ոչ մի առաջարկ չկա, ես մարզվում եմ ու պատրաստվում հավաքներին։ Ասեկոսեներով չեմ ծանրաբեռնում գլուխս, չկա առաջիկա խաղից ավելի կարևոր բան։ Իմ ամենասիրելի առաջնությունն Իսպանիայի Լա լիգան է»,- Թիկնիզյանի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը ռուսական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ