Logo

Նաիր Թիկնիզյանը՝ «Լոկոմոտիվի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ

16:39 / 11.10.2023Ֆուտբոլ
Նաիր Թիկնիզյան

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը երկրպագուների քվեարկությամբ ճանաչվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի»՝ սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի կայքը:

24-ամյա ֆուտբոլիստը ստացել է ընդհանուր ձայների 55.2 տոկոսը: Սեպտեմբերին հայ պաշտպանը մայրաքաղաքային ակումբի կազմում անցկացրել է 4 խաղ, «Զենիթի» դեմ հանդիպմանը խփել է հաղթական գոլ ու կատարել գոլային փոխանցում:

Ակումբը շնորհավորել է Թիկնիզյանին ու հաջողություն մաղթել նրան Հայաստանի հավաքականում: 

Հիշեցնենք, որ Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» գույները պաշտպանում է 2021 թվականից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա