Logo

Նաիր Թիկնիզյանը` կարիերան Եվրոպայում շարունակելու հնարավորության մասին

14:42 / 08.09.2024Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը Metaratings-ի հետ զրույցում խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իր նկատմամբ եվրոպական ակումբների հետաքրքրվածության մասին։

«Ինչպես բազմիցս ասել եմ, իսկապես ցանկություն ունեմ Եվրոպա տեղափոխվելու։ Այո, եղել են առաջարկներ եվրոպական ակումբներից, բայց այստեղ շատ կարևոր է ոչ թե որպես զբոսաշրջիկ գնալ Եվրոպայի առաջատար առաջնություններից որևէ մեկը, այլ այնտեղ մրցակցություն պարտադրել։ Տարբեր ակումբներ առաջարկներ արեցին, սակայն բավարար չէին «Լոկոմոտիվի» համար:

Եթե ​​նրանք իսկապես շատ էին ցանկանում իմ տրանսֆերը, կարող էին ավելի լավ առաջարկներ կատարել և համաձայնության գալ ակումբի հետ։ Աշխատել եմ և շարունակում եմ աշխատել։ Անհանգստանալու և տխրելու ժամանակ չունեմ, քանի որ առջևում խաղեր կան Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» հետ»,- ասել է 25-ամյա ֆուտբոլիստը:

Թիկնիզյանը 2021 թվականի օգոստոսից է խաղում «Լոկոմոտիվում»: Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 9 հանդիպման, դարձել երկու գոլի և նույնքան ասիստի հեղինակ:

Հիշեցնենք, որ պաշտպանը սեպտեմբերի 7-ին կայացած Հայաստան - Լատվիա խաղում դարձել էր գոլային փոխանցման հեղինակ: Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի մեկնարկային տուրի խաղում 4-1 հաշվով հաղթանակ էր տարել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ