Logo

Նաիր Թիկնիզյանի կինը երեխայի է սպասում

18:03 / 07.05.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ընտանիքում համալրում է սպասվում։

24-ամյա ֆուտբոլիստի կինը՝ «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինան, սոցցանցերում հրապարակել է լուսանկար և հայտնել, որ երեխայի է սպասում։

Զույգն ամուսնացել էր 2023թ․ հոկտեմբերի 24-ին։ Թիկնիզյանն ու Ռոմաշկինան սկսել էին հանդիպել անցյալ տարվա ամառվանից։

Հիշեցնենք, որ Նաիր Թիկնիզյանը որդի ունի նախկին ընկերուհի Կրիստինա Ստրոկովայից։ Նրանց զավակը ծնվել էր 2021 թվականի հունվարին։

Ընթացիկ մրցաշրջանում հայ պաշտպանը «Լոկոմոտիվի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում, դարձել 9 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա