Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գոլը նպաստել է «Լոկոմոտիվի» հաղթանակին «Զենիթի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում, որտեղ մոսկովյան ակումբը հաղթել է 3-1 հաշվով:
Թիկնիզյանը եղել է մեկնարկային կազմում, գոլ է խփել 88-րդ րոպեին (տեսանյութ), իսկ ավելացված ժամանակի չորրորդ րոպեին փոխարինվել է:
Նաիրը FlashScore-ի վարկածով ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 15 խաղում հայ ֆուտբոլիստը խփել է 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:
«Ուրախ ենք, որ երկրորդ անգամ հաղթում ենք առաջնության ամենաուժեղ թիմին: Ահա թե ինչու ենք բոլորս երջանիկ: Չնայած եղանակին՝ խաղադաշտը կատարյալ վիճակում էր: Թույլ չտվեցինք մրցակցին հնարավորություններ ստեղծել»,- Матч ТВ-ի հաղորդմամբ՝ խաղից հետո ասել է Թիկնիզյանը:
«Լոկոմոտիվը» միավորների քանակը հասցրեց 28-ի և 7-րդ տեղում է, «Զենիթը» 33 միավորով երկրորդն է: