Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում գոլի հեղինակ դարձավ «Բալթիկայի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում: 24-ամյա ֆուտբոլիստը տնային հանդիպման երրորդ րոպեին բացեց հաշիվը՝ 1-0:
Նաիր Թիկնիզյանի գոլի տեսանյութը:
«Լոկոմոտիվ» - «Բալթիկա» դիմակայության առաջին խաղն ավարտվել էր 2-2 հաշվով:
Ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը ռուսական ակումբի կազմում մասնակցել է 26 հանդիպման, դարձել 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:


