Logo

Նաիր Թիկնիզյանը ֆրանսիական ակումբի տրանսֆերային թիրախում է

23:03 / 29.11.2024Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։

Ռուսական «РБ Спорт»-ի տեղեկություններով` ֆրանսիական Լիգա 1-ում հանդես եկող «Լանսը» հետաքրքրված է 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Այս ակումբի նախագահը հայ գործարար Ժոզեֆ Մարի Ուգուրլյանն է։

Թիկնիզյանը 2021 թվականի օգոստոսից է խաղում «Լոկոմոտիվում»: Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 21 հանդիպման, դարձել երկու գոլի և երեք ասիստի հեղինակ:

Նախկինում տեղեկություններ կային, որ Ուգուրլյանը ցանկանում էր «Լանսում» տեսնել ռուսական «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա