Logo

Նաիր Թիկնիզյանը Եվրոպայի 2-րդ ամենաարդյունավետ ձախ պաշտպանն է

11:42 / 15.01.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանն այս մրցաշրջանում Եվրոպայի թոփ-10 լիգաների երկրորդ ամենաարդյունավետ ձախ պաշտպանն է, հաղորդում է Transfermarkt-ը։

2023/24 մրցաշրջանում 24-ամյա Թիկնիզյանն ակումբային մրցաշարերում անցկացրած 23 խաղում խփել է 8 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:

Ցուցակը գլխավորում է Լևերկուզենի «Բայերի» իսպանացի պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն է, որը 25 խաղում դարձել է 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ Transfermarkt-ը Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա