Logo

Նաիր Թիկնիզյանը դուբլի հեղինակ դարձավ

19:49 / 24.02.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը դուբլի հեղինակ դարձավ Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում:

Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտին ընթեցող ուսումնամարզական հավաքի վերջին ընկերական խաղում «Լոկոմոտիվը» 3-1 հաշվով կամային հաղթանակի հասավ «Ռոստովի» նկատմամբ: 24-ամյա Թիկնիզյանը գոլի հեղինակ դարձավ 74-րդ և 82-րդ րոպեներին:

«Լոկոմոտիվը»  մարտի 3-ին ձմեռային դադարից հետո առաջին հանդիպումը կանցկացնի Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ մոսկովյան դերբիում հյուրընկալվելով «Դինամոյին»:

Ընկերական հանդիպում

«Լոկոմոտիվ» (Ռուսաստան) - «Ռոստով» (Ռուսաստան)՝ 3-1

Նաիր Թիկնիզյան, 74, 82, Ռիֆատ Ժեմալետդինով, 81 - Իլյա Վախանիա, 53

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ