Logo

Նաիր Թիկնիզյանը 2023-ին 5-րդ անգամ ճանաչվել է «Լոկոմոտիվի» լավագույն ֆուտբոլիստ

16:25 / 20.12.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի»՝ դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

2023 թվականին 24-ամյա ֆուտբոլիստը 5-րդ անգամ է ստանում «Լոկոմոտիվի»՝ ամսվա լավագույն խաղացողի մրցանակը։ Նա նման պատվի արժանացել էր նաև ապրիլին, մայիսին, հուլիսին ու սեպտեմբերին։

Բացի այդ, Թիկնիզյանի գոլը «Զենիթի» դեմ խաղում ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն գոլի մրցանակի 8 հավակնորդների թվում։

Ընթացիկ մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը ռուսական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա