Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարճ անդրադարձ է կատարել իսպանական «Սևիլիայի» կողմից հետաքրքրությանը:
«Սևիլիայի կողմից հետաքրքրությո՞ւնը. արդեն ակտուալ չէ»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Լա լիգան ներկայացնող ակումբը ցանկացել էր մինչև այս մրցաշրջանի ավարտն վարձակալել Թիկնիզյանին, այնուհետև գնել նրա տրանսֆերային իրավունքը։
Հիշեցնենք, որ Նաիր Թիկնիզյանը 2021 թվականին է Մոսկվայի ԲԿՄԱ-ից տեղափոխվել «Լոկոմոտիվ», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ. ամառ: Այս մրցաշրջանում հայ պաշտպանը մոսկովյան ակումբի կազմում մասնակցել է 9 խաղի, դարձել 2 գոլի ու 2 ասիստի հեղինակ: Transfermarkt-ը Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 6,5 միլիոն եվրո: