Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն ամուսնացել է «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինայի հետ։ Այդ մասին 24-ամյա ֆուտբոլիստը հայտնել է սոցցանցերում։
Զույգի ամուսնական արարողությունը կայացել է հոկտեմբերի 24-ին։
Թիկնիզյանն ու Ռոմաշկինան սկսել էին հանդիպել այս տարվա ամառվանից։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում, դարձել 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։