Logo

Նաիր Թիկնիզյանի գործակալը՝ ֆուտբոլիստի առողջական վիճակի մասին

20:18 / 25.03.2024Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը խոսել է ֆուտբոլիստի առողջական վիճակի մասին:

«Նաիրն իրեն լավ է զգում։ Նա պետք է մեկ շաբաթվա ընթացքում ապաքինվեր։ Ավելի լավ է, որ բժիշկներին հարցնեք նրա առողջական վիճակի մասին: Թիկնիզյանը մեծ ցանկություն ունի մասնակցել «Կրասնոդարի» դեմ կիրակի կայանալիք հանդիպմանը»,- Կլյուևի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը։

Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստն ունի ազդրի հետին հատվածի մկանների թեթև վնասվածք, ինչի պատճառով չի միացել Հայաստանի հավաքականին:

Ընթացիկ մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը ռուսական ակումբի կազմում մասնակցել է 26 հանդիպման, դարձել 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ