Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն «Ուրալի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի խաղում (2-0) գոլի հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով։ Հայաստանի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը 6 գոլով մոսկովյան ակումբի լավագույն ռմբարկուն է Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում։
«Նույնիսկ չեմ մտածել այդ մասին։ Կարելի է ասել, այդ կարգավիճակը չի հետաքրքրում ինձ։ Գլխավորն այն է, որ մենք մնանք լավագույն եռյակում կամ քառյակում։ Ինձ համար դա կլինի ավելի հուզական ու դրական պահ, քան ռմբարկու լինելը»,- Թիկնիզյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը ռուսական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։