Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն արձագանքել է Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսի՝ Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու մասին լուրերին։
«Հայաստանի հավաքականում այլ մարզիչ են նշանակել, ոչ Ռաուլին, սակայն նա չի եղել իմ մակնության կուռքը։ Ես ընդհանրապես չունեմ կուռքեր։ Ես վաղ տարիքում էի ու Ռաուլի խաղը տեսել եմ միայն տեսանյութերով, երբ մեծացել եմ»,- Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի առաջիկա խաղերում Հայաստանի հավաքականը գլխավորելու է ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանը։