Logo

Նաիր Թիկնիզյան․ «Մենք վաստակում ենք մեծ գումարներ և պարտավոր ենք կատարել մեր աշխատանքը»

12:36 / 04.12.2023Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը «Զենիթի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում գոլի հեղինակ դառնալուց հետո անդրադարձել է անբարենպաստ եղանակային պայմաններում խաղալուն։ «Լոկոմոտիվ» - «Զենիթ» հանդիպման (3:1) մեկնարկը հետաձգվել էր Մոսկվայում առատ ձյան պատճառով։

«Արդյո՞ք ֆուտբոլիստները պետք է խաղան անբարենպաստ եղանակային պայմաններում․ ինչո՞ւ ոչ։ Մենք վաստակում ենք մեծ գումարներ և պարտավոր ենք կատարել մեր աշխատանքը՝ դա անելով անկեղծ ու առավելագույն նվիրվածությամբ։

Կարծում եմ՝ տրիբունայում գտնվող մարդկանց համար այնքան էլ հարմարավետ չէր խաղը դիտել այս եղանակին, սակայն նրանց աջակցությունը զգացվում էր, մեծ շնորհակալություն նրանց»,- հայ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «ТАСС»-ը։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը ռուսական ակումբի կազմում անցկացրել է 22 հանդիպում, դարձել 7 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա