Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը «Матч ТВ» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է կարիերայի հնարավոր տիտղոսների մասին:
«Ցանկացած մարզիկի բնորոշում են նվաճած տիտղոսները: Առայժմ ես մեկ տիտղոս ունեմ՝ Ռուսաստանի սուպերգավաթը, որը նվաճել եմ ԲԿՄԱ-ի կազմում, չնայած ոչ մի րոպե խաղադաշտում չեմ անցկացրել: Եթե 30-35 տարեկանում 10-15 տիտղոս ունենամ, ապա կարող եմ հանգիստ նստել և ասել, որ փառահեղ կարիերա եմ ունեցել», նշել է 24-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։