Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը Եվրո-2024-ի որակավորման մրցաշարում Ուելսի դեմ տնային խաղից (1:1) հետո ինստագրամյան էջում գրառում է կատարել՝ արտահայտելով իր հիասթափությունը:
«Ցավոք այսօր մեր երազանքը մահացավ, և ես զգում եմ իմ մեղքը: Բոլորս երազում էինք հայտնվել Եվրո-2024-ի եզրափակիչ փուլում: Չեմ կարող բառերով նկարագրել՝ որքան ցավալի է հիմա: Բայց նույնիսկ այսպիսի դժվար պահերին շնորհակալ եմ աջակցության համար»,- գրել է 24-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Ուելսի դեմ խաղում Թիկնիզյանը գրավել էր սեփական դարպասը: Հայաստանի հավաքականը D խմբի վերջին տուրում կհյուրընկալվի Խորվաթիային։