Logo

Նաիր Թիկնիզյան․ «Անելու ենք ամեն ինչ, որպեսզի արդարացնենք երկրպագուների սպասելիքները»

18:40 / 16.10.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը նախախաղային ասուլիսում անդրադարձել է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրում Լիտվայից կրած պարտությանը և խոսել Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ ընկերական հանդիպման մասին։

«Մեր հավաքականի համար տարբերություն չկա՝ ընկերական է հանդիպումը, թե պաշտոնական, մենք մարտական ենք տրամադրված, անելու ենք ամեն ինչ, որպեսզի արդարացնենք երկրպագուների սպասելիքները և պատրաստ լինենք նոյեմբերին կայանալիք խաղերին: Շանսեր ունենք և պայքարելու ենք մինչև վերջ»,- նշել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստը։

Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 17-ին Հյուսիսային Մակեդոնիայի Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա