«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը շնորհավորել է Ռալֆ Ռանգնիկին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սպասվող նշանակման կապակցությամբ։
«Ես նրան հաղորդագրություն եմ գրել ու շնորհավորել նշանակման առթիվ։ Հիանալի կլինի նրան ՄՅՈՒ-ում տեսնելը։ Նա միայն օգտակար կլինի «Մանչեսթեր Յունայթեդին»։ Կարծում եմ՝ Ռալֆը գլխավոր մարզչի պաշտոնում ավելի երկար կմնա, քան նախատեսված է»,- Նագելսմանի խոսքն է հաղորդում Sky Germany-ին։
Ներկայումս 63-ամյա գերմանացին, որը «Լոկոմոտիվում» զբաղեցնում է ակումբի սպորտի ու զարգացման պաշտոնը, գտնվում է Մոսկվայում։