Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մտադիր չէ քայլեր ձեռնարկել՝ «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերին ազգային թիմ վերադարձնելու համար, հայտնում է Bayern & Germany-ն։
«Մանուի՝ հավաքականում կարիերան ավարտելուց հետո մենք չենք պարտվել խաղ դարպասապահի սխալի պատճառով։ Չեմ կարծում, թե այդ դիրքում խնդիր ունենք։
Այս քննարկումները ոչ մեկին չեն օգնում՝ ոչ մեր դարպասապահներին, ոչ էլ հենց Նոյերին, որը կենտրոնացած է «Բավարիայում» մրցելույթների վրա»,- ասել է Նագելսմանը:
Ավելի վաղ կար տեղեկություն, թե Մանուել Նոյերը պատրաստ է վերադառնալ ազգային հավաքական, եթե նրան անձամբ դիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը։ Նոյերի ու Նագելսմանի հարաբերությունները լավագույն վիճակում չեն։


