Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Յուլիան Նագելսմանը կհանդիպի Լոնդոնի «Չելսիի» ղեկավարության հետ և կներկայացնի իր գաղափարները, հայտնում է Bild-ը:
35-ամյա գերմանացի մասնագետ ծանր չի տանում գերմանական ակումբից անակնկալ կերպով հեռացվելը: Ուրբաթ նա ներկա է գտնվել «Մյունխեն» - «Վոլֆսբուրգ» հոկեյի հանդիպմանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նագելսմանը մարզչական կարիերայում դադար կվերցնի և մինչև մրցաշրջանի ավարտը չի դիտարկի ոչ մի առաջարկ:
Հիշեցնենք, որ «Չելսին» գլխավորելու հավակնորդներից է նաև Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, որն արդեն հանդիպել է լոնդոնյան ակումբի ղեկավարության հետ: Այս ամիս անգլիական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում Գրեմ Փոթերին փոխարինել էր Ֆրենկ Լեմպարտը։