Logo

Նագելսմանը կերկարաձգի պայմանագիրը

23:57 / 19.06.2024Ֆուտբոլ
null

Յուլիան Նագելսմանը կշարունակի զբաղեցնել ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ 36-ամյա մասնագետը Գերմանիայի ֆուտբոլային միության հետ կերկարաձգի պայմանագիրը մինչև 2026 թ. աշխարհի առաջնության ավարտը։

Ըստ աղբյուրի` Նագելսմանի գործող պայմանագրում կար հատուկ կետ, ըստ որի՝ Գերմանիայի հավաքականի` Եվրո-2024-ում փլեյ-օֆֆ դուրս գալու դեպքում այն ավտոմատ երկարաձգվելու էր։

Հիշեցնենք, որ տնային Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Հունգարիայի հավաքականին հաղթելու (2-0) շնորհիվ Բունդեսթիմն առաջինը նվաճեց մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր։ Առաջին տուրում տանտերերը 5-1 հաշվով ուժեղ էին գտնվել Շոտլանդիայի հավաքականից։

Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ մարզիչը Գերմանիայի հավաքականում աշխատում է 2023 թ. սեպտեմբերից։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա