«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսման հերքել է, թե խնդրել է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային իրավունքները։
«Ես կարդացել եմ այս լուրը մամուլում, սակայն այն չի համապատասխանում իրականությանը»,- մյունխենյան ակումբի գլխավոր մարզչի խոսքն է մեջբերում Bild-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված ակումբների թվում են «Բավարիան» ու «Չելսին»։


