Logo

Նագելսմանի օգնականը բարձրաձայն վիրավորել է Իսպանիա - Գերմանիա հանդիպման գլխավոր մրցավարին

14:20 / 06.07.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի օգնական Սանդրո Վագների` Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում Իսպանիայից կրած պարտությունից հետո նյարդերը տեղի են տվել։

Bild-ը գրում է, որ հանդիպման ավարտից 15 րոպե հետո 36-ամյա մասնագետը ներխուժել է մրցավարների սենյակ ու բարձրաձայն վիրավորել հանդիպումը սպասարկած  Էնթոնի Թեյլորին։ Վագների խոսքերը չեն հաղորդվում, սակայն նա դժգոհ է եղել անգլիացի մրցավարի կայացրած որոշումներից։

Հիշեցնենք, որ Իսպանիա - Գերմանիա (2-1) հանդիպման 107-րդ րոպեին «Ֆուրիա ռոխայի» պաշտպան Մարկ Կուկուրելյան սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, սակայն Թեյլորն այդ դրվագում չնշանակեց 11-մետրանոց։ Հետագայում` 119-րդ րոպեին, իսպանացիները «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Միկել Մերինոյի խփած գոլի շնորհիվ հաղթանակ կորզեցին և դուրս եկան կիսաեզրափակիչ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա