Logo

Նագելսմանի նորամուտը. Գերմանիայի հավաքականը կամային հաղթանակ տարավ

01:26 / 15.10.2023Ֆուտբոլ
null

Գերմանիայի հավաքականը շարունակում է ընկերական խաղերի միջոցով նախապատրաստվել տնային Եվրոպայի առաջնությանը: Նոր գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի գլխավորությամբ Բունդեսթիմը հյուրընկալվեց ԱՄՆ-ի հավաքականին և կամային հաղթանակի հասավ 3-1 հաշվով:

Հաշիվը հիասքանչ հարվածով բացեց ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը, սակայն քիչ անց Իլկայ Գունդողանը խփեց գերմանացիների պատասխան գոլը:

Երկրորդ կեսում Նիկլաս Ֆուլկրուգն առաջ մղեց աշխարհի քառակի չեմպիոնին, իսկ 3 րոպե անց Ջամալ Մուսիալան հանդիպման վերջակետը դրեց:

Գերմանիայի հավաքականը կմնա ԱՄՆ-ում և 3 օրից ընկերական խաղ կանցկացնի նաև Մեքսիկայի թիմի հետ:

Ընկերական խաղ

ԱՄՆ – Գերմանիա՝ 1-3

Կրիստիան Պուլիշիչ, 27 – Իլկայ Գյունդողան, 39, Նիկլաս Ֆուլկրուգ, 58, Ջամալ Մուսիալա, 61

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ