Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի համար կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի արտագնա հաղթանակը (3-0) առանձնահատուկ նշանակություն ուներ:
Opta-ի հաղորդմամբ՝ գերմանացի 35-ամյա մասնագետը դարձավ պատմության առաջին մարզիչը, որը Չեմպիոնների լիգայում ավելի քան երեք խաղում հաղթել է «Բարսելոնային» (չորս հաղթանակ):
Հատկանշական է, որ «Բավարիան» Նագելսմանի գլխավորությամբ «Բարսելոնայի» դեմ խաղերում ոչ մի գնդակ բաց չի թողել (3-0, 3-0, 2-0, 3-0):
Նախկինում ռեկորդը պատկանում էր պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյին, որը Չեմպիոնների լիգայում երեք հաղթանակ էր տարել «Բարսելոնայի» հետ դիմակայություններում:
Հիշեցնենք, որ C խմբում «Բավարիան» (12 միավոր) և Միլանի «Ինտերը» (10 միավոր) պայքարը կշարունակեն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում, «Բարսելոնան» (4 միավոր) կխաղա Եվրոպա լիգայում, իսկ 5 պարտություն կրած չեխական «Վիկտորիան» կավարտի պայքարը եվրագավաթներում: