Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ արտագնա հաղթանակը (1-0):
«Լավ խաղացինք առաջին 25 րոպեն և վերահսկում էինք խաղի ընթացքը, բայց մրցակցի դարպասի ուղղությամբ կարող էինք ավելի համակարգված գործել: Տպավորություն կար, որ թիմը զարմացել էր այդքան շատ գնդակին տիրելու համար, քանի որ ՊՍԺ-ն գերադասել էր նահանջել: Ես գիտեի, որ մրցակիցը կնախընտրի խորը պաշտպանությունը, բայց զարմացած էի նրանց պասիվությունից:
Նրանք շատ խորն էին պաշտպանվում և գնդակը խլելու մտադրություն անգամ չունեին»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն:
Հիշեցնենք, որ թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 8-ին Մյունխենում: