«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի «Բարսելոնա» տեղափոխությունը։
«Ռոբերտը 8 փայլուն տարիներ է անցկացրել «Բավարիայում»։ Նրան փոխարինելը մեծ խնդիր է, բայց հիմա դա ինձ շատ ուժեղ չի անհանգստացնում, քանի որ շատ լավ պատրաստված հարձակման գիծ ունենք և ես ընտրություն անելու հնարավորություն ունեմ»,- Նագելսմանի խոսքն է մեջբերում Bayern & Germany-ն։
33-ամյա Լևանդովսկին առաջիկայում բուժզննում կանցնի և պայմանագիր կստորագրի «Բարսելոնայի» հետ։
Ռոբերտը «Բավարիայում» հանդես էր գալիս 2014 թվականից։


